Նիկոլո Ամատի
Նիկոլո Ամատի | |
---|---|
Բնօրինակ անուն | իտալ.՝ Nicolò Amati |
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1596[1] Կրեմոնա, Միլանի դքսություն, Իսպանական կայսրություն[2] |
Երկիր | Միլանի դքսություն |
Մահացել է | ապրիլի 12, 1684 (87 տարեկան) Կրեմոնա, Միլանի դքսություն, Իսպանական կայսրություն[2] |
Մասնագիտություն | ջութակ ստեղծող և նվագարանների վարպետ |
Գործիքներ | ջութակ |
Nicolò Amati Վիքիպահեստում |
Նիկոլո Ամատի կամ Նիկոլա Ամատի (իտալ.՝ Nicola Amati, դեկտեմբերի 3, 1596[1], Կրեմոնա, Միլանի դքսություն, Իսպանական կայսրություն[2] - ապրիլի 12, 1684, Կրեմոնա, Միլանի դքսություն, Իսպանական կայսրություն[2]), իտալացի վարպետ, երաժշտական գործիքներ ստեղծող, Ամատի գերդաստանի ներկայացուցիչ։ Բազմաթիվ աղեղնավոր գործիքների` ընդ որում նաև թավջութակների` ստեղծող։ Յակոբ Շտայների, Անտոնիո Ստրադիվարիի և Անդրեա Գվարներիի նման աղեղնավոր գործիքների ստեղծման հռչակավոր վարպետների ուսուցիչ[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլո Ամատին ծնվել է 1596 թվականի դեկտեմբերի 3-ին Կրեմոնայում։ Նրա հայրը Ջիրոլամո (Իերոնիմ) Ամատին էր` ջութակային դպրոցի հիմնադիր Անդրեա Ամատիի որդին։ Նա, ինչպես նաև ամբողջ իր ընտանիքը, ապրել և աշխատել է Կրեմոնայում։ Նիկոլո Ամատին գերդաստանի առավել հայտնի ներկայացուցիչն է։ Ամատին կատարելիության է հասցրել իր նախորդների կողմից ստեղծած ջութակի տեսակը։ Խոշորացված ֆորմատի (364—365 մմ) որոշ ջութակներում` այսպես կոչված Grand Amati, նա հզորացրել է հնչեղությունը` պահպանելով տեմբրի մեղմությունն ու նրբությունը[4]։
Ձևի նրբագեղությանը հանդերձ` նրա գործիքները թողնում են ավելի մոնումենտալ տպավորություն, քան իր նախորդների աշխատանքները։ Լաքը ոսկեդեղին է` թեթև շագանակագույն երանգով, երբեմն պատահում է նաև կարմիրը։ Գերազանց են նաև Նիկոլո Ամատիի թավջութակները։ Նրա կողմից ստեղծված ջութակներից և թավջութակներից պահպանվել են շատ քիչ` քսանից քիչ ավելի։
Վարպետի աշակերտներից մեկը նրա որդի Ջիրոլամո Ամատի 2-րդն էր (1649—1740): Սակայն նա չարդարացրեց հոր հույսերը, և նրա օրոք հռչակավոր դպրոցը փակվեց։
Նիկոլո Ամատին վախճանվեց 1684 թվականի օգոստոսի 12-ին Կրեմոնայում։
Կերպարը կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1987՝ «Այց Մինոտավրոսին» (ԽՍՀՄ)։ Նիկոլո Ամատիի դերում` Ռոստիսլավ Պլյատ։
- 1988՝ «Ստրադիվարիուս» (Իտալիա)։ Նիկոլո Ամատիի դերում` Լեոպոլդո Տրիեստե։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Риман Г. Амати (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. Энгель — М.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 1. — С. 33.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #131993860 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Nicolò Amati». tarisio.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Henley, William (1973). The Universal Dictionary of Violin and Bow Makers. Brighton: Amati.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլո Ամատի» հոդվածին։ |
|